Menu

Կապտաճակատ Ամազոն

3v1_aest

Տարածված են Ամազոնի անտառներում (Բրազիլիա, Բոլիվիա, Պարագվայ, հյուսիսային Արգենտինա): Նրանք համարվում են մրգատու այգիների և եգիպտացորենի արտերի վնասատուներ:

Հասակը 35-42 սմ, որից 13 սմ պոչը: Քաշը՝ 400-520 գրամ: Փետրավորումը կանաչ է, փետուրների վերին հատվածի ավելի մուգ վերջավորությամբ: Ճակատը կապույտ է, քունքը, այտերը, կոկորդը՝ դեղին:

Կտուցը ամուր է և սև, բավականին լայն, այս տեսակին բնորոշ 2,9-3,3 սմ երկարությամբ ուռուցքով վերին հատվածում: Թևերի ծալվածքը կարմիր է, ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն կամ կարմիր-շագանակագույն: Աչքերի եզրերը՝ սպիտակ: Սեռական դիմորֆիզն արտահայտված չի և էգ ու արու տեսակներն ունեն նույն գունավորումն ու նույն չափերը:

Կապտաճակատ Ամազոնները բնադրում են ծառերի բներում, որոնք կարող են ծառայել նրանց նույնիսկ մի քանի տարի: Թխսում է միայն էգը 2-4 ձու 29-30 օր: Ձագերը թողնում են բույնը 2 ամսական հասակում, սակայն ծնողները նրանց դեռ 2 ամիս ևս խնամում են:

Կապտաճակատ Ամազոնները բավականին տարածված են թռչնասերների մոտ: Սովորելու հնարավորությամբ նրանք երբեմն առաջ են անցնում դեղնագլուխ Ամազոններից: Արձանագրվել է դեպք, երբ թութակը արտաբերել է 40-ից ավել բառ, երգել և սուլել է դեղեդիներ: Հանդիպում են նաև կապտաճակատ Ամազոններ, որոնք չեն կարողանում խոսել, սակայն հաջողությամբ նմանակում են ուրիշ թռչունների երգը, հաչոցը, մլավոցը և այլ հնչյուններ: Վատ սովորեցրած թութակները արձակում են բարձրաձայն և տհաճ ձայներ: Երիտասարդ տեսակները շատ հեշտ վարժեցվում են մարդկանց: Կարողանում են տարբերել իրենց տիրոջը այլ անձանցից: Ապրում են բավականին երկար՝ 80-ից 90 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ