Կանաչայտ Ամազոնները բնակվում են Մեքսիկայի հյուսիս-արևելքում: Հիմնականում զբաղեցնում են գետերի մոտակայքում գտնվող անտառային հատվածները, չոր հատվածները ծոցի մակարդակից 1300 մետր բարձրության վրա: Սնվում են սերմերով, պտուղներով, հատապտուղներով, ծաղիկներով և նեկտարով:
Մարմնի երկարությունը 33 սմ է, որից 11 սմ պոչն է: Փետրավորումը հիմնականում կանաչ է, թևերի վրա առկա են կարմիր-կապույտ հատվածներ: Գլխի վերին հատվածը կտուցիծ մինչև ճակատ կարմիր է: Կտուցը բաց դեղին է: Հասուն թութակների մոտ աչքերը դեղին-նարնջագույն են, երիտասարդների մոտ՝ մուգ շագանակագույն: Աչքերից մինչև ծոծրակ հատվածը գունավորված է կանաչակապտավուն գույնով: Պոչային փետուրներն ունեն դեղնավուն եզրեր: Էգ թութակները տարբերվում են արուներից փոքր ինչ փոքր գլխով և կտուցով, ինչպես նաև գլխամասի վրայի ավելի քիչ կարմիր գունավորմամբ: Երիտասարդ թութակների մոտ պսակը կանաչ է և միայն կտուցի մոտ կա կարմիր հատված:
Բազմացման ժամանակ ամազոններն ընտրում են բարձր ծառերի փչակները: Էգը ածում է մինչև երկու ձու և թխսում է 21 օր: Ձագերը թողնում են բույնը 2,5 ամսից:
Ամազոններն ունեն հաճելի բնավորություն, սիրում են խաղալ և հեշտ ընտելանում են մարդուն ու վարժեցվում: Կարող են նմանակել մարդկային խոսք, եթե նրանց հետ շատ ժամանակ անցկացնել: