Menu

Վենեսուելական Ամազոն

3v1_amaz

Վենեսուելական Ամազոնները բնակվում են Հարավային Ամերիկայում՝ արևելյան Անդերում, Կոլումբիայում, Գայանայում, Բրազիլիայում, Պերուում, Բոլիվիայում և այլն: Առավելապես զբաղեցնում են հարթավայրային և բամբուկի անտառները, սավանաները, մանգրային ճահիճները: Բնության մեջ նրանք սնվում են պտուղներով, սերմերով, այդ թվում արմավենու և կակաոի պտուղներով, ընկույզով, հատապտուղներով, ծաղիկներով և բողբոջներով:

Այլ կերպ այս թութակներին անվանում են նաև նարնջաթև Ամազոններ: Փետրավորումը առավելապես կանաչ է, այտերը և ճակատը՝ դեղին: Ճակատի փետրավորումը տեղ-տեղ կապույտ է: Թափահավաք թևերի վրա առկա է կարմիր հատված: Աչքի եզրերը առանց փետուր են, մոխրագույն-երկնագույն երանգով: Կտուցը շագանակագույն-դեղնավուն է, մուգ ծայրով: Ծիածանաթաղանթը նարնջագույն է: Արու և էգ տեսակների միջև արտաքին տարբերությունը արտահայտված չէ: Հասակը 33 սմ, որից 9 սմ պոչը:

Անազատության մեջ նրանց կերակրում են հատուկ խտացված հատիկավոր կերերով՝ ամեն օր ավելացնելով թարմ մրգեր և բանջարեղեն: Չափազանց շատ կերակրման հետևանքով նրանք կարող են ճարպակալել, ինչը կբերի առողջական խնդիրների առաջացմանը:

Զույգավորման ժամանակահատվածում Վենեսուելական Ամազոնները ապրում են զույգերով, իսկ մնացած դեպքերում նրանք հանդիպում են երամներով, երբեմն շատ բազմանդամ: Բնադրում են արմավենիների կամ ծառերի փշակներում, գետնից մեծ բարձրության վրա: Էգը թսխում է 2-ից 5 ձու, ինկուբացիոն ժամանակահատվածը սովորաբար 21 օր է: Այդ ժամանակահատվածում արուն կերակրում է էգին: Գիշերը արուն թողնում է բույնը և գիշերն անցկացնում երամում:

Վենեսուելական Ամազոնները ավելի շատ հայտնի են որպես սենյակային թութակներ: Խոսակցական կարողությունները մեծ չեն, սակայն հանդիպում են մինչև 50 բառ արտաբերող թութակներ: Անազատության մեջ ապրում են մինչև 60 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ