Դեղնագլուխ Ամազոնները բնակվում են հարավային Ամերիայի երկրներում՝ Մեքսիկա, Հոնդուրաս, Բրազիլիա, Պանամա, Բելիզե, Գվատեմալա: Որոշ ենթատեսակների անունները կազմվում են այն երկրի ունունով, որում նրանք բնակվում են: Դեղնագլուխ թութակները ապրում են ոչ մեծ խմբերով, իսկ զույգավորման ժամանակաշրջանում զույգերով ծառերի վրա կամ ընդարձակ տարածություններում: Նրանց առավելապես սնվում են պտուղներով, ցորենով, հունական ընկույզով, ծառերի և թփուտների տերևներով:
Հիմնական գունավորումը վառ կանաչ է: Հասակը 41 սմ: Մարմինն ունի փոքր ինչ կոր կառուցվածք և փոքր ու ուղանկյուն պոչով: Փետրավորումը կտուցի հիմքից մինչև ծոծրակը, երբեմն մինչև վիզը, դեղին է: Աչքի շուրջ փետրավորում չկա և սպիտակ է: Թևերի թեք հատվածներում փետրավորումը կարմիր է, որը դեպի ներքև դառնում է դեղին: Պոչի հիմքը ևս ունի կարմիր գունավորում: Կտուցը մոխրագույն է, ծիածանաթաղանթը՝ մեղրագույն-դեղին:
Այս տեսակի թութակներն ունեն 9 ենթատեսակ, որոնք տարբերվում են գունավորմամբ, մարմնի չափերով և գլխի դեղին փետրավորման տարածվածությամբ՝ ամբողջությամբ դեղին գլխից մինչև փոքրիկ դեղին գունավորում ծոծրակի վրա:
Զույգավորման ժամանակ էգը ածում է մինչև 2 ձու և թխսում 3 շաբաթ: Արուն այդ ժամանակ պաշտպանում է բույնը և կերակրում էգին: Մոտ 2,5 ամսից ձագերը թողնում են բույնը, իսկ 3-4 շաբաթ անց նրանք դառնում են ինքնուրույն:
Դեղնագլուխ Ամազոնները հայտնի են որպես մարդկային խոսք կրկնօրինակող թութակներ: Բայց երբեմն հանդիպում են, որ հնարավոր չի լինում սովորեցնել խոսել: Առանձին ենթատեսակներ հեշտությամբ բազմանում են անազատության մեջ: