Menu

Գորշականջ Պիռուռա

3v1_fron

Գորշականջ Պիռուռան ապրում է հարավային Ամերիկայում՝ հարավարևելյան Բրազիլիա, հյուսիսային Արգենտինա, Պարագվայ և Ուրուգվայ: Զբաղեցնում են հիմնականաում ծովի մակարդակից 1400 մետր բարձրության վրա գտնվող անտառները: Նրանց հաճախ կարելի է տեսնել եգիպտացորենի ցանքատարածությունների մոտ, քանի որ այն մտնում է իրենց սնունդի հիմքում: Սնվում են նաև մրգերով, բույսերի սերմերով, բողբոջներով, ընկույզով և այլն:

Մարմնի երկարությունը 26-28 սմ է, որից պոչը 12-14 սմ: Հիմնական գունավորումը կանաչ է մոխրագույն-շագանակագույն երանգներով: Ճակատը և այտերը կանաչամոխրագույն են: Կուրծքը, կոկորդը և ականջների հատվածը մոխրագույն-շագանակագույն է եզրերում մուգ գծերով, իսկ մեծամասնության մոտ թեփուկների պատկերներով: Իրանը և թևերը մուգ կանաչ են: Փորիկի վրա կա մուգ կարմիր հատված: Պոչը կանար է շագանակագույն ծայրով: Աչքերի շուրջ կա առանց փետուրների սպիտակ մաշկ: Մարմինը ձգված է և բարեկազմ, պոչը երկար ու աստիճանավոր:

Գորշականջ Պիռուռանները բույնը կառուցում են բարձր ծառերի փչակներում: Ածում 2-ից 6 ձու: Թխսում է միայն էգը, այդ ժամանակ արուն կերակրում է նրան և պաշտպանում բույնը: Ձագերը դուրս են գալիս 4 շաբաթական շաբաթից, իսկ 1,5 ամսական ժամանակ թողնում բույնը, սակայն ծնողները դեռ 2-3 շաբաթ խնամում են նրանց:

Պիռուռանները հիանալի տան թռչուններ են, եթե վարժեցնել փոքր տարիքից: Նրանք շատ սիրալիր են, տաղանդավոր, սիրում են շփվել տան անդամների հետ և պահանջում են շատ ուշադրություն: Կարող են սովորել խոսել, սակայն ոչ այնքան պարզ: Կյանքի տևողությունը 13-15 տարի է, լավ պահելու դեպքում մինչև 18 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ