Ալեքսանդրյան մեծ օղակավոր թութակները տարածված են հարավարևելյան և հարավային Ասիայում՝ Հնդկաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում, Բիրմայում և հնդկաչինական թերակղզիում՝ Մյանմա, Վիետնամ և այլն: Գոյություն ունի 6 ենթատեսակ, որոնք տարբերվում են իրարից չափերով և գունավորմամբ: Ապրում են արևադարձային անտառների վերևում և գետնին համարյան չեն իջնում:
Ունեն միջին չափսեր – մոտ 58 սմ, որից 35 սմ պոչն է: Ընհանուր գունավորումը կանաչ է, գլխի հետևի հատվածում երկնագույն երանգով: Հասուն արուների մոտ վզի վրա առկա փետրավորումը հիշեցնում է լայն վարդագույն օղակ և սև ՙՙփողկապ՚՚, թևերի վրա կարմիր հատվածներով: Էգերի մոտ այդ ՙՙփողկապ՚՚-ը չկա: Էգերը և մինչև 3 տարեկան ուրները չունեն օղակներ և ՙՙփողկապ՚՚: Կտուցը բավականին խոշոր է, ալ կարմիր, իսկ երիտասար թռչունների մոտ գունատ նարնջագույն գույնի:
Սնվում են բոլոր տեսակի հացահատիկային կերերով, ընկույզով, եգիպտացորենով, ցորենով, ոլոռով և գարիով, արևածաղկի սերմերով, նախօրոք ջրում խոնավեցրած կորեկով և վարսակով, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով և կանաչիով:
Բազմանում են տարին մեկ անգամ, ածում սովորաբար 2-4 ձու, էգը թխսում է 28 օր: Արուն այդ ժամանակ կերակրում է էգին և պահպանում բույնը: Ձագերը թողնում են բույնը 50 օրից:
Ալեքսանդրյան մեծ օղակավոր թութակներ վաղ ժամանակներից պահում են վանդակներում: Ազատության մեջ նրանք ապրում են բավականին երկար, հեշտությամբ վարժեցվում են և հարմարվում մարդուն: Կարողանում են խոսել եթե նրանց սովորեցնել դեռ վաղ տարիքում: Հանդիպում են թութակներ որոնք կարողանում են արտաբերել մոտ հարյուր բառ, սակայն հիմնականում նրանց բառապաշարը սահմանափակվում է 10-15 բառով: Նրանք շատ դիմացկուն թռչուններ են և քմահաճույքներ չունեն, դիմանում են ցրտին, բայց ոչ միջանցիկ քամուն: Լավ խնամքի դեպքում կարող են ապրել մոտ 40 տարի: