Կարելլաները հաճախ են բազմացնում անազատության մեջ: Նրանք պատկանում են կակադուների ընտանիքին, իսկ իրենք ենթատեսակներ չունեն: Կարելլաները ապրում են Ավստրալիայում, առավելապես տափաստաններում, որոնցում կան ծառեր և թփեր, կիսաանապատներում, էվկալիպտի այգիներում, սավաննաներում և գետերի ու լճերի մոտ տարածված հարթավայրերում: Հանդիպում են խմբերով մինչև 50 թռչուն, միայն բազմացման ժամանակ առանձնանում են զույգերով և զբաղեցնում մեռած ծառերի հաստ ճյուղերի փչակները: Բնության մեջ սնվում են սերմերով՝ տարբեր տեսակի կորեկներով, վարսակով, ցորենով, արևածաղկի սերմերով, կանեփով, եգիպտացորենով, գետնանուշով և ընկույզով:
Կարելլաների հասակը 30-33 սմ է, որից մոտ կեսը պոչը: Քաշը մոտ 100 գրամ: Նրանց բնորոշ է բավականին բարձր կատարը գլխի վրա և երկար սուր պոչը: Փետուրների գունավորումը արուների և էգերի մոտ տարբեր է: Արուների մոտ այն վառ է, մուգ ձիթապղա-մոխրագույն, կատարը և գլուխը՝ դեղին: Թափահարող և ղեկային փետուրները թավշյա սև են կապտամոխրագույն երանգով: Գլխի երեսի հատվածը, կատարը և այտերը դեղնավուն են: Այտերի վրա, ականջի մոտ, կան նարնջագույն-կարմիր կետեր: Կտուցը բաց մոխրագույն գույնի է: Էգի այտերի վրա կան գունատ շագանակագույն կետեր: Գլուխը և կատարը գունատ մոխրագույն են դեղնավուն երանգով: Թափահարող և ղեկային փետուրների ներքին հատվածում կան օվալաձև կետեր գունատ դեղին գույնի, ղեկային փետուրների արտաքին հատվածի եզրերում կան դեղին գծեր:
Կարելանները բազմանում են անձրևային սեզոնում: Դա բացատրվում է կերի շատացմամբ իրենց և ձագերի համար: Ածում են 3-7 ձու, թսխում է և՜ արուն, և՜ էգը: 21 օրից ձագերը դուրս են գալիս: 4-6 շաբաթ անց ձագերը գնում են բնից, դրանից հետո ծնողները մնում են բնում կերակրելու համար մյուս ձագերին:
Կարելլաները շատ մարդամոտ են: Նրանց հարմար է տնային պայմաններում պահելու և բազմացնելու համար, հեշտ վարժվում և սովորում են մարդկանց: Նրանց կարելի է պահել և՜ մենակ, և՜ այլ թութակների հետ:
Նրանց հիմնական թերությունը սուր ձայնն է, որոնք նրանք արձակում են հազվադեպ, միայն այն դեպքում երբ անհանգիստ են կամ վախեցած:
Կարելլաները կարողանում են նմանակել տարբեր ձայներ՝ դռան կամ հեռախոսի զանգ, երբեմն հնարավոր է լինում սովորեցնել մի քանի բառ: