Menu

Պենանտային Ռոզելլա

3v1_eleg

Պենանտային ռոզելլաները ապրում են Ավստրալիայի արևելքում և հարավում, ինպես նաև մոտակա կղզիներում: Նրանց բերել են նաև Նոր Զելանդիա և Նորֆոլկ կղզի: Նախընտրում են ծովափնյա շրջանները և լեռնային շրջանները, չեն հանդիպում չոր վայրերում: Ապրում են երամներով 20-50 թռչուն կամ խմբերով: Սնվում են խոտերի սերմերով, ծաղիկներով, կանաչիով, պատապտուղներով, միջատներով և թրթուրներով:

Ռոզելլաները միջին չափի թութակներ են: Մարմնի երկարությունը 20-35 սմ է, պոչինը՝ 15-17 սմ: Գունավորումը շատ վառ է և բազմերանգ: Հանդիպում են կարմիր, սպիտակ, դեղին, դեղնականաչավուն, կապույտ գույների:

Գլուխը և կուրծքը կարմիր է, այտերը երկնագույն-սպիտակ գույնի, մարմնի ստորին հատվածը կանաչ է, իրանը սև, պոչը կանաչ և սպիտակ, թևերը կապույտ: Արուներն ու էգերը ունեն միանման գունավորում, սակայն արուները առավել խոշոր են, իսկ կտուցն ավելի լայն: Պոչը երկար է, ունի աստիճանաձև ուրվագիծ, իսկ այտերը սպիտակ, դեղին և կապույտ գույների են՝ կախված տեսակից:

Բնադրում են ծառերի փչակներում: Բույնը ընտրում է էգը, որից հետո զույգը սկսում է հյուսել այն և պաշտպանում այլ թռչուններից: Ածում են 4-ից 8 ձու, ինկուբացիան 22-24 օր, մեկ ամսից ձագերը թողնում են բույնը, սակայն ծնողները դեռ 2-3 շաբաթ կերակրում են նրանց:

Ռոզելլաները հանգիստ թռչուններ են, ունեն ընկերասեր բնավորություն, բարի են և վստահում են մարդկանց: Միջին մակարդակով կարող են խոսել սովորել, սակայն երկար նախադասություններ չեն կարող արտաբերել: Ունեն հաճելի մեղեդային ձայն, բոլոր թութակների մեջ նրանց համարում են հիանալի երգողներ: Ապրում են 25-35 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ