Երգող թութակները ապրում են Ավստրալիայի հարավարևելքը: Զբաղեցնում են բաց տարածքները, սակավածաղ սավաննաները, մարգագետինները, մրգային այգիները, պուրակները, մանգրային այգիները, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա: Սնվում են հիմնականում խոտերի և թփուտների սերմերով, հատապտուղներով, բողբոջներով և միջատներով: Հաճախ են կեր հայթհայթում ֆերմաներում՝ հավաքում են անասուններին կամ թռչուններին տված կերից: Երբեմն հասցնում են վնաս հացահատիկային կուլտուրաներին:
Մարմնի ընդհանուր երկարությունը 27-28 սմ է, որից 14 սմ պոչը: Ունեն բազմերանգ գունավորումը: Փորը դեղին է, գլուխը, մեջքը և պոչի թետուրները դեղին են: Իրանի ստորին հատվածում ունեն կարմիր հատված: Թևերը դեղին են դեղին հատվածներով և վառ կապույտ եզրերով: Էգերը գունավորմամբ տաբերվում են արուներից՝ ունեն ձիթենու կանաչ գույն և իրանի կարմիր հատվածը բացակայում է: Կտուցը սև-մոխրագույն է:
Երգող թութակները բնադրում են տարբեր կառույցներում՝ տներում, ամբարներում և այլն: Արուն որոշ ժամանա հոգ է տանում էգի համար և կերակրում է նրան: Ածում են սովորաբար 3-ից 7 ձու: Ինկուբացիան 20-21 օր է, թխսում է միայն էգը, իսկ արուն այդ ժամանակ կերակրում է նրան: Ձագերը թողնում են բույնը 35 օրից, բայց ծնողները շարունակում են հոգ տանել նրանց մասին 15-20 օր ևս:
Երգող թութակները տարածված են թռչնասերների մոտ իրենց գեղեցիկ մեղեդային ձայնի շնորհիվ: Նրանք չեն սիրում ուրիշ թութակների ներկայությունը, դառնում են ագրեսիվ բնի պաշտպանության ժամանակ, այդ իսկ պատճառով վանդակի մեջ պահում են առանձին զույգերով: Ճիշտ խնամելով և վարժեցնելով կարելի է սովորեցնել խոսել: