Ողջունում ենք Ձեզ jako.am կայքում:
Կայքը ստեղծվել է մարդկանց կողմից, ովքեր ունեն թութակների մեծ հավաքածու, զբաղվում են այդ թութակների խնամքով և բազմացմամբ: Կայքի նպատակն է, համախմբել մարդկանց, ովքեր սիրում են թութակներ, կիսվել մեր՝ տարիների ընթացքում կուտակած փորձով, օգնել մարդկանց մեր խորհուրդներով, մեր երկրում բարձրացնել անազատ պայմաններում թռչուններ պահելու և բուծելու ընդհանուր մակարդակը:
Կայքում գործում է հարց ու պատասխան էջը, որտեղ դուք կարող էք տալ Ձեզ հետաքրքրող հարցերը և մենք, հնարավորինս արագ կտանք Ձեր հարցերի պատասխանները:
Օգտակար նյութեր բաժնում, պարբերաբար տեղադրվելու են հոդվածներ, թութակների խնամքի, կերակրման, վարժեցման վերաբերյալ:
Շատ հաճախ, մեզ են դիմում մարդիկ, ովքեր ձեռք են բերել թութակներ, որոնք, ինչպես պարզվում է հետագայում, ունեն առողջական խնդիրներ: Մեր կայքում, մենք տեղադրելու ենք վաճառքի հայտարարություններ, որտեղ ներկայացնելու ենք մեր անձնական հավաքածուի մեջ ծնված ձագերին, իսկ որոշ տեսակների դեպքում, նաև մայրական կազմին:
Մենք երաշխավորում ենք, մեզնից գնած թութակների առողջական վիճակի և արտաքին տեսքի համար:
Միացե՜ք մեզ: Օգնեք մեզ, ՀՀ ում միասին զարգացնել էկզոտիկ թռչնաբուծությունը: Հույս ունենք, որ մեր կայքը Ձեզ դուր կգա և կօգնի Ձեզ՝ խնամել Ձեր թռչուններին: