Menu

Հ.Տ.Հ

Էգ թութակը կտցահարել է ձուն

Թռչունների մոտ կա կալցիումի պակաս։
Դժբախտաբար հանդիպում են այնպիսի թութակներ, որոնք կտցահարում են ածած ձվերը։ Այդպիսիններին պետք է այլևս չբազմացնել։

Արդյոք Ռոզելաները հեշտ են բազմանում

Ցանկացած կենդանի բազմացնելու համար անհրաժաշտ է կատարել որոշակի աշխատանք, որը իր մեջ ներառում է ճիշտ կերակրում, վանդակի/ազատավանդակի համապատասհան կահավորում, լուսային օրվա կարգավորում և այլն:
Եթե ռոզելայի զույգը ընտրված է ճիշտ, թռչունները չունեն որևէ արատ, մեկմեկու նկատմամբ ցուցաբերում են հետաքրքություն, ապա կարելի է փորձել բազմացնել:
ՀՀ -ում ռոզելաները բավականին հաջող բազմանում են բազմաթիվ բուծող կոլեկցիոներների մոտ:
Սակայն մինչև բազմացնելը, դուք պետք է պատրաստ լինեք անցանկալի հետևանքների դեմն առնելուն, որոնցից են՝ ծնողների կողմից ձագերին չկերակրելը, նրանց չտաքացնելը, ինչպես նաև պետք է իմանալ, որ հնարավոր են խնդիրներ լինեն կապված ձվադրման հետ:
Եթե դուք պատրաստ եք հաղթահարել բոլոր վերը նշված խնդիրները (որոնք ամենևին էլ պարտադիր չեն, որ կհանդիպեն), ուրեմն կարելի է փորձել զբաղվել բազմացմամբ:

Քանի՞ տարի են ապրում Ժակոները

Ժակոի երկարակեցության հաստատված տեղեկություն արձանագրվել է 1931թ․-ին, երբ այդ թռչունը դեռ կենդանի էր։ Այդ ժամանակ նրա տարիքը 49 տարի և 8 ամիս էր։ Հաստատված ռեկորդներ շատ չկան, քանի որ 1-ից 1,5 տարեկանից հետո նրանց տարիքը դժվար է իմանալ, իսկ մյուս թռչուններն իրենց տերերին են գտել արդեն մեծ տարիքում։

Քանի՞ ձու պետք է ածի թութակը

Ինկուբացիոն ժամանակահատվածում տարբեր թութակների ածած ձվերի քանակը։

տեսակ / ձվերի քանակ / ինկուբացիոն ժամանակահատված
Ամազոններ / 1-4 / 26-30
Չինական ազնվական թութակ / 2-5 / 28-30
Ալիքավոր թութակներ / 4-10 / 18
Ճնճղուկանման թութակներ / 3-4 / 22-23
Կակադուներ / 2-5 / 22-24
Դեղձանիկ/ 4-5 / 13
Կարելլաներ / 4-7 / 20-21
Անբաժաններ / 3-6 / 22-25
Ժակոներ / 2-3 / 28-30

Ինչպե՞ս սովորեցրել Ժակոին խոսել

Ժակոները մարդու խոսք նմանակելու մեծ վարպետներ են։ Նույնիսկ եթե նրա հետ չզբաղվել, նա վաղ թե ուշ կխոսի (նույնիսկ տասնամյակ հետո)։ Սովորեցնել պետք է օրը մի քանի անգամ, մի քանի րոպե տևողությամբ դասերով։ Բառերը պետք է արտասանել հստակ և առանձին, անհրաժեշտ է որ այդ բառերն ասոցացվեն ինչ-որ գործողության հետ։ Օրինակ՝ կերակրման ժամանակ արտասանել <Կ՛եր>։

Խոսելու հնարավորություններն և նախընտրությունները նրանց մոտ յուրահատուկ են։ Նվագարկիչով սովորեցնելը անօգուտ կլինի, որովհետև նրանց համար կարևոր է բառերի էմոցիոնալ օգտագործումը, այդ ժամանակ նրանց հեշտ կհիշեն և կօգտագործեն բառեր։

3 Responses to “Հ.Տ.Հ

  • Որ տարիքում են բազմանում ալիքավոր թութակները:Կան արդյոք ալիքավոր թութակների արհեստական բազմացման ձեվեր/եվ ինչ անել արագ բազմացման համար//

    • Հարգելի Էրիկ, ալիքավոր թութակները սկսում են բազմանալ 6-7 ամսեկանում, սակայն խորհուրդ է տրվում բազմացնել 1 տարեկանից հետո: Արհեստական բազմացման ձևեր կան, սակայն դրանք ունեն գիտական մակարդակ և ՀՀ-ում հասանելի չեն:

  • Եթե էք ալիքավոր թութակը մի քանի տարի չի ձվադրել և ճուտ չի հանել նախկին զույգի առկայությամբ, հնարավոր է, որ հիմա նոր և աշխույժ արուի առկայությամբ ածի և ճուտ հանի,իհարկե նախկին զույգն էլ էր աշխույժ էքի համար երգում էր և պարում, բայց իրեն համեստ էր պահում և չէր համարձակվում էքին զույգավորեր, երբ էքը թույլ էր տալիս,նա նույն իսկ կառելայի ձայներ էր հանում,քանի որ ես մի ժամանակ կառելայել էի պահում նրանց հետ:

Մեկնաբանել

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ