Menu

Ժակո

3v1_jako

Աֆրիկյան մոխրագույնը ամենահայտնի խոշոր թութակներից է: Հասակը կարող է հասնել մինչև 30 սմ, իսկ քաշը՝ 600 գրամ: Ժակոն շատ ամրակազմ է, ուղիղ, կարճ, ալ կարմիր կամ մուգ շագանակագույն պոչով: Իր գունավորմամբ Ժակոները յուրօրինակ են: Երեսի հատվածը պատված է սպիտակ մաշկով: Կտուցը սև, իսկ ոտքերը մուգ մոխրագույն: Արու և էգ տեսակներին երբեմն դժվար է տարբերել: Արուների մոտ աչքի կողքի սպիտակամաշկ տարածքը համեմատաբար ավելի լայն է: Ծիածանաթաղանթը գունատ դեղին: Արուների գլուխը ավելի լայն է, փոքր ինչ փարթամ ծոծրակով: Կտուցն ավելի խոշոր և սրընթաց, քան էգ տեսակների մոտ:

Աշխարհագրորեն տարածված են Աֆրիկայում: Արևմտյան Աֆրիկայի արևադարձային անտառների դասական բնակիչ է, սակայն նրանց կեր հայթհայթելիս կարելի է հանդիպել սավանաներում, դաշտերում և պլանտացիաներում: Սակայն, նրանք հիմնականում ապրում են հարթավայրային անտառներում, որոնք տեղակայված են մեծ գետերի կողքին և մանգրային մացառուտներում (Նիգերիա և Կամերուն): Նրանց հաճախ հանդիպում են նաև Կոնգո գետի հովտում գտնվող արևադարձային անտառներում, արևմտյան Քենիայում, հյուսիս-արևմտյան Տանզանիայում, արևմտյան և հարավային Ուգանդայում:

Անցած դարի վերջում նրանց կարելի էր հանդիպել աղմկոտ երամներով, սակայն այժմ նրանց թվաքանակը զգալիորեն փոքրացել՝ ավելի շատ հանդիպում են խմբեր, քան երամներ: Խմբերով նրանք մնում են միայն ոչ բազմացման ժամանակատահավածում, իսկ զույգերը բնադրում են առանձին ծառերի վրա: Ժակոները մոնոգամ են՝ կազմում եմ զույգեր ամբողջ կյանքի համար: Որպես կանոն նրանք ունենում են 3-4 ձագ, 2-3 օր ինտերվալով: Ձագերը մնում են բնում մինչև 3 ամիս: Անազատության մեջ Ժակոները շատ քմահաճ են, և, միևնույն է, իրենք են ընտրում իրենց համար զուգընկերներ:

Բնական պայմաններում Ժակոները սնվում են սերմերով, մրգերով, ընկույզով և ծառերի տերևներով: Տան պայմաններում՝ մեծ թութակների համար նախատեսված հացահատիկային խառնուրդներով, որոնց մեջ առկա են արևածաղկի սերմեր, եգիպտացորեն, վարսակ, կորեկ և ընկույզ: Կարելի է նաև կերակրել խնձոր, տանձ, նարինջ, բանան և գազար:

Ժակոները շատ խելացի են, հեշտությամբ նմանակում են ձայներ և մարդկանց խոսակցություն: Հետազոտողները նրանց ներառում են ամենախելացի թութակների շարքին: Ժակոները ոչ միայն նմանակում են մարդկանց խոսակցությունը, այլև համապատասխանեցնում դա իրադրությանը: Խելացիության մակարդակով նրանց չի կարելի համեմատել կատուների, շների և նույնիսկ 2-4 տարեկան երեխաների հետ: Ժակոները պահանջում են իրենց հանդեպ համապատասխան հարաբերություններ: Նրանց չի կարելի փակել վանդակում և մոռանալ ամբողջ օրը, այլ պետք է շփվել և տալ ուշադրություն:

Աֆրիկյան մոխրագույնները երկարակյացներ են՝ ապրում են 40-ից 80 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ