Menu

Կապտադեղին Արա

3v1_arad

Կապտադեղին Արաները բնակվում են կենտրոնական և հարավային Ամերիկայում՝ Պանամա, Կոլումբիա, Էկվադոր, Բրազիլիա, Արգենտինա և այլն: Տարածված են արևադարձային կուսական անտառներում գետերի և լճերի կողքին: Նրանք վարում են զույգերով կամ միայնակ կյանք` երամներ չեն կազմում: Մնում են հիմնականում բաձրադիր ծառերի վրա:

Սրանք շատ տարածված և խոշոր թութակներ են՝ մինչև 85 սմ: Գլխի հետին հատվածը, ամբողջ իրանը և թևերը ունեն վառ երկնագույն գունավորում: Ամբողջ ստորին հատվածը վառ դեղին փետրավորում ունի, ճակատը կանաչավուն, աչքերի շուրջ սպիտակամաշկ է սև բծերով, որոնք յուրօրինակ են տարբեր թութակների մոտ: Կտուցի ներքի հատվածը սև է, կտուցը շատ ամուր է և սև, որի միջոցով նա հեշտությամբ կոտրում է ընկույզ: Ոտքերը շագակագույն-սև են, ծիածանաթաղանթը դեղին: Ունեն բարձ և սուր ձայն:

Սնվում են բոլոր տեսակի հացահատիկային կուլտուրաներով, մրգերով, բանջարեղենով, ընկույզով, արևածաղիկով և այլն: Անազատության մեջ ձագերին կերակրելու համար նրանց կերակրում են նաև ձվային կերեր, սպիտակ հաց կաթով և կաթնաշոռ:

Կապտադեղին Արաները բնադրում են բարձր ծառերի փչակներում կամ արմավենիների վրա: Ածում են մինչև 3 ձու, երբեմն 5, էգը թխսում է 30 օր: Ձագերը թողնում են բույնը 90-100 օրական հասակում, բայց ծնողները դեռ 2-3 ամիս ևս հետևում են նրանց: Երիտասարդ թութակները գունավորմամբ չեն տարբերվում մեծերից, միայն ունեն բաց գույնի կտուց և մոխրագույն-շագանակագույն ծիածանաթաղանթ:

Կապտադեղին Արաները հեշտությամբ վարժեցվում են, սակայն նրանց հետ դժվար է՝ աղմկոտ են և կարող են վնասել տան կահույքը: Ունեն ուժեղ և սուր ձայն, որը կարող է առաջացնել անհարմարություններ: Նրանք կարողանում են արտաբերեն մինչև մի քանի տասնյակ բառեր, գեղեցիկ են, այդ իսկ պատճառով շատ տարածված են, սակայն նրանց այդքան էլ հեշտ չէ պահել և պահանջում են շատ ուշադրություն: Ազատության մեջ ապրում են մինչև 35 տարի, իսկ տանը մի քիչ ավել:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ