Menu

Կարմիր Արա

3v1_arak

Կարմիր Արաները պատկանում են խոշոր թութակների դասին: Նրանց հասակը 90 սմ է, որից 62 սմ պոչ: Փետրավորումը շատ վառ և գեղեցիկ է: Կարմիրը հիմնական գույնն է, պոչի ներքին հատվածն ու թևի բացվածքի ստորին բացվածքը վառ երկնագույն, իսկ միջթևային երկայնական հատվածը՝ դեղին: Այտերի և աչքերի շուրջ մաշկը սպիտակ է: Կտուցի վերին հատվածը մուգ է, եզրերը շագանակագույն – սև, իսկ ստորին հատվածը սև: Ծիածանաթաղանթը դեղին է:

Կարմիր Արաները բնակվում են կենտրոնական Ամերիկայում՝ Մեքսիկա, Բոլիվիա, Պանամա, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բրազիլիա, Պերու և այլն: Անազատության մեջ նրանք սնվում են տարբեր պտուղներով, ընկույզով, սերմերով, պատապտուղներով, ինչպես նաև միջատներով և թրթուրներով:

Կարմիր Արաները ապրում են խմբերով մինչև 30 թութակ, կամ զույգերով: Երբեմն կեր են հայթհայթում կապտականաչ Արաների հետ միասին: Բազմացման շրջանում նրանք բնադրում են արմավենիների կամ մեռած ծառերի վրա, իսկ այդ բույնը օգտագործում մինչև մի քանի տարի: Էգը ածում է 1-ից 3 ձու, ինկուբացիոն ժամանակահատվածը 26-28 օր է, ձագերին կերակրում են 90-100 օր, որից հետո ձագերը գնում են բնից: Երիտասարդ թութակները մնում են ծնողների մոտ մինչև մեկ տարի, որից հետո վերջնականապես դառնում են ինքնուրույն: Սեռահասուն դառնում են 5 տարեկան հասակում:

Կարմիր Արաները բավականին խելացի են: Նրանք շատ աղմկոտ և հետաքրքրասեր են, ունեն յուրահատուկ բնավորություն: Շատ արագ և հեշտությամբ կապվում են մարդու հետ: Արաները պահանջում են բավականին շատ ուշադրություն, այդ իսկ պատճառով այնքան էլ հեշտ չէ նրանց պահել տանը: Նրանց անընդհատ անհրաժեշտ է ապահովել ծառերի հաստ ճյուղերով և կոճղերով կտուցի և ժամկերի սրման համար: Կարմիր Արաները դիմացկուն են, ճկուն, խելացի և հեշտ վարժեցվում են: Ապրեմ են մինչև 80 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ