Menu

Սևագլուխ Կայկ

3v1_kaik

Սևագլուխ Կայերը բնակվում են հարավային Ամերկայի հյուսասին հատվածում՝ Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Գվիանա, Գայանա, Պերու, Սուրինամ և հարավային Վենեսուելա: Սովորաբար հանդիպում են զույգերով կամ խմբերով մինչև 30 թռչուն: Թռիչքի ժամանակ հաճախ բարձր ճչում են: Սնվում են պտուղներով, ընկույզով, սերմերով և միջատներով:

Այս տեսակի թռչունները չափսերով մեծ չեն: Մարմնի երկարությունը 23-24 սմ է, պոչը 6 սմ: Ճակատը, ծոծրակը և գլուխը սև է, կուրծքը սպիտակ, գլխի երեսի հատվածը, կոկորդը նարնջագույն կամ դեղին է: Պարանոցի վերին հատվածից մինջև ծոծրակ և ներքև՝ մինչև կուրծք պատված են լայն նարնջագույն-շագանակագույն փետրավորմամբ, որոնց մեջ երբեմն հանդիպում են կապույտ փետուրներ: Թևերը, մեջքը և պոչը կանաչ են: Կտուցը՝ սև-մոխրագույն: Ծիածանաթաղանթը նարնջագույն է, ոտքերը մոխրագույն: Էգ և արու Կայկերին կարելի է տարբերել միայն ԴՆԹ-ի անալիզով, իսկ մինչև մեկ տարեկան ձագերի մոտ տարբերվում են ծիածանաթաղանթի, կտուցի և կրծքի գունավորումը, այնուհետև տարբերությունը վերանում է:

Զույգավորման ժամանակաշրջանում զույգը պատրաստում է բույնը: Էգը ածում է 2-4 ձու և թխսում 26 օր: Ձագերին 2 շաբաթ կերակրում է միայն մայրը, որը կեր է ստանում արուից: Այնուհետև ձագերի կերակրմանը մասնակցում է նաև արուն: Ձագերը 63-68 օրից թողնում են բույնը:

Սևագլուխ Կայերը տարածված թութակներ են թռչնասերների մոտ: Նրանք շատ աշխույժ են, այդ իսկ պատճառով հարկավոր են ունենալ ընդարձակ վանդակ, որտեղ նա կկարողանա թռչել և խաղալ: Կայկերը ագրեսիվ թութակներ են՝ հարկավոր է երիտասարդ տարիքից վարժեցնել նրան: Նրանք այդքան էլ լավ չեն կարողանում նմանակել մարդու խոսքը, սակայն կարող են արտաբերել մի քանի բառ և կենցաղային տեխնիկայի ձայներ: Կյանքի տևողությունը 16-20 տարի է:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ