Menu

Ալիքավոր թութակներ

3v1_melo

Ալիքավոր թութակները բնակվում են առավելապես Ավստրալիայում, ինչպես նաև մերձակա կղզիներում: Նրանք ապրում են երամներով, որոնց մեջ 20-ից մինչև մի քանի հարյուր թռչուն, հանդիպել են նաև մոտ 25.000 թութակներով երամներ: Սակայն այժմ բնության մեջ ալիքավոր թութակների քանակը զգալիորեն քիչ է, քան նրանց պահում են տնային պայմաններում, քանի Ավստրալիայի լանդշաֆտը փոխվում է, և մարդիկ ավելի ու ավելի շատ տարածքներ են գրավում:

Ալիքավոր թութակները թռչում են շատ լավ և արագ, որը նրանց հնարավորություն է տալիս կեր և ջուր հայթհայթելու համար անցնել հսկայական տարածություններ: Ճարպկորեն տեղաշարժվում են ծառերի վրա և գետնին: Սնվում են սերմերով և կորեկով:

Նրանց մարմնի կառուցվածքը սլացիկ է, թիկունքից նեղանում է մինչև պոչի ծայրը՝ մեջքի հատվածում փոքր ինչ կորությամբ: Ամբողջ երկարությունը 19-21 սմ է, գլուխը խոշոր է և կլորավուն, կտուցը տեղ-տեղ պատված է երեսային փետուրներով, աչքերը սև են, պարզ ու արտահայտիչ: Արուները և էգերը գունավորմամբ նման են, փետրավորումը բազմերանգ: Նրանք կարող են լինել, կանաչ, սպիտակ, դեղին, երկնագույն, կապույտ: Բոլոր այս գույներին ավելանում է նաև սև, կապույտ և մոխրագույն հատվածներ: Էգ թռչունների մոմամաշկը մոխրագույն-շագանակագույն է, իսկ զույգավորման ժամանակ մուգ շագանակագույն, իսկ արուներինը՝ մուգ կապույտ:

Բազմացման համար նրանց հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն: Մոտ մեկ տարեկան հասկանում նրանք դառնում են սեռահասուն: Զույգավորման ժամանակ նրանք կազմում են զույգեր: Բույնը պետք է լինի առանձին իսկ մուտքի տրամագիծը մոտ 5 սմ: Էգը ածում է 4-ից 8 ձու, ձագերը դուրս են գալիս 10 օրից, որոնք ունենում են սպիտակ կամ դեղնավուն գունավորում: Էգը մնում է բնում մոտ 20 օր և հոգ տանում ձագերի համար, մինչև նրանք կարողանան տեսնել և պատվել փետուրներով: Փետրավումը կազմավորվում է մեկ ամսից, իսկ ծնվելուց յոթ օր հետո կարողանում են տեսնել: Երիտասարդ թութակների ի տարբերություն մեծերի կտուցն ունի ավելի մուգ գույն, իսկ գունավորումը արտահայտիչ չէ:

Ալիքավոր թութակները միայնակ թռչուններ չեն, իսկ երբ չկան ուրիշ թութակներ նրանք փնտրում են ուրիշ թութակների: Կարողանում են արտաբերել մարդու խոսք: Նրանք կարողանում են հաղորդակցվել միմյանց հետ, իսկ երբ թութակը միայնակ է, նա սկսում է հաղորդակցվել մարդու հետ, սակայն պատահական ժամանակներում: Նրանք սկսում են խոսել հիմնականում երբ մենակ են:

Նրանք շեն սահմանափակվում միայն մարդկանց հետ շփվելով, եթե տանը կան այլ կենդանիներ, նրանք նաև շփվում են նրանց հետ ևս: Կարող են լինել ագրեսիվ, երբ սկսում են կռվել տարածքի համար:

Նրանց առավելությունը կայանում է նրանում, որ տանը կարելի է հանգիստ լինել, քանի որ նրանք չեն փշացնում տան գույքը, նրանք հիվանդությունների հանդեպ կայուն են, ձայնը բարձր և սուր չէ, և հաճելի է նրանց ընկերակցությունը:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ