Menu

Նարնջակատար կակադու

3v1_orange

Նարնջակատար կակադուն փոքր դեղին կակադուի ենթատեսակ է: Նա հիմնական տեսակից փոքր ինչ խոշոր է: Մարմինը կարող է հասնել մինչև 38 սմ երկարության, պատված հիմնականում սպիտակ փետուրներով և վառ ընդգծված նարնջագույն կատարով ու ականջային հատվածով: Կտուցը մոխրագույն-սև է, ոտքերը մոխրագույն: Աչքերի շուրջ կապտավուն լուսապսակով: Արտաքինից արու և էգ թութակները նման են, տարբեր է միայն ծիածանաթաղանթը:

Նրանք ապրում են միայն Սումբա կղզու արևադարձային անտառներում, որտեղ, բարձր ծառերի փչակներում էլ պատրաստում են իրենց բույնը: Հանդիպում են փոքր երամներով: Ապրելով հասարակածային մուսոնային շրջանում՝ նրանք բավականին հարմարված են և՜ չոր, և՜ խոնավ կլիմային: Սիրում են լողանալ մուսոնային անձրևների տակ:

Անազատության մեջ նարնջակատար կակադուն ապրում է շատ երկար, հատուկ պայմաններ չի պահանջում և չի վախենում ցրտից: Այդ իսկ պատճառով նրանց տնային պայմաններում պահելը բավականին դյուրին է: Թութակին անընդհատ հարկավոր է թարմ ճյուղեր և հաճախակի լոգանք: Շատ ակտիվ, կենսուրախ և խելացի թութակներ են, շուտ դառնում են մարդամոտ, սակայն շուտ նեղանում են, երբ նրանց բավականին ուշադրություն չեն դարձնում: Այդ ժամանակ արձակում են ոչ հաճելի ձայներ, թափահարում են թևերով, որպեսզի ուշադրություն գրավեն: Ընդհանուր առմամբ նարնջակատար կակադուները չունեն խոսելու մեծ կարողություններ, սակայն կարող են արտաբերել մինչև մի քանի տասնյակ բառեր, նախադասություններ, սուլել երգեր և տարբեր ձայներ:

Հիմնականում սնվում են մրգերով, ծաղիկներով և բողբոջներով, ինչպես այս տեսակի մյուս թութակները:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ