Menu

Վարդագույն կակադու

3v1_pink

Վարդագույն կակադուները բնակվում են արևմտյան և հարավային Ավստրալիայում, բացառությամբ ափամերձ հատվածների: Ավստրալիայի բավականին տարածված և հայտնի թռչուններից են: Զբաղեցնում են անտառները, կիսաչոր մարգագետինները, սավաննաները, հարթավայրերը, բաց տարածքները, դաշտերը, ցանքատարածությունները, քաղաքներն ու գոլֆի դաշտերը: Կազմում են փոքր՝ մինչև 20, կամ մեծ երամներ՝ մինչև 200-1000 թռչուն: Վարում են նստակյաց կյանք:

Սնվում են սերմերով, հացահատիկային կուլտուրաներով, միրգ ու հատապտուղներով, ընկույզով, բույսերի արմատներով, ընձյուղով, բողբոջներով, միջատներով և թրթուրներով: Սնվում են վաղ առավոտյան և երեկոյան, հիմնականում գետնի վրա կազմելով մեծ երամներ: Կերակրման ժամանակ մի թութակ հսկում է բոլորին:

Վարդագույն կակադուները միջին չափսի են, երկարությունը 37 սմ, որից կեսը պոչն է: Քաշը չի հասնում 400 գրամի: Գլխի ետին մասի փետուրները վարդագույն են, կատարը արտաքինից սպիտակ է, ներսից վարդագույն-կարմիր: Աչքերի շուրջ սուտակագույն-կարմիր: Ղեկային և թափահարող փետուրները գորշ են, ոտքերը մուգ մոխրագույն: Արուների և էգերի գունավորումը նման է, բացառությամբ ծիածանաթաղանթի գույնից, որը էգերի մոտ բաց նարնջագույն է, իսկ արուների մոտ մուգ շագանակագույն:

Բնադրում են կաուչուկի ծառի փչակներում, բույնը հարմարեցնում տերևներով իսկ մուտքը մաքրում են կեղևից: Էգը ածում է 2-ից 5 ձու, որի վրա թղսում են արուի հետ: Գիշերը արուն պաշտպանում է բույնը այլ կենդանիներից: Ձագերը դուրս են գալիս 30 օրից, ևս 30 օր հետո թողնում են բույնը: Ձագերը հավաքվում են խմբերով, իսկ ծնողները կերակրում են նրանց մինչև ինքնուրույն դառնալը:

Անազատության մեջ նրանց հեշտ է պահել, քանի որ վարդագույն կակադուները հանգիստ թռչուններ են, արագ ընտելանում են մարդուն և տան մթնոլորտին: Նրանց թողնում են թռչել ազատության մեջ, տնից հեռու չեն գնում և միշտ վերադառնում են: Դժվար են նմանակում մարդու խոսքը: Անազատության մեջ կարող են ապրել 50 տարուց ավել:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ