Նրանք ապրում են Մոլուկկյան կղզիներում՝ Սերամ, Ամբոն և Սապարուա: Զբաղեցնում են անտառներ, մանգրային թփուտներ, ճահիճներ, կոկոսի այգիներ, ծովափնյա շրջաններ մինչև 1000 մետր ծովի մակարդակից:
Կարմրակատար կակադուները ապրում են զույգերով կամ երամով մինչև 20 թռչուն: Նախընտրում են բարձր ծառերը: Զույշ են, չնչին աղմուկից կարող են վախենալ և արագ թռչել: Ակտիվ են վաղ առավոտյան և ուշ կեսորին: Սնվում են տարբեր սերմերով, պտուղներով, հատապտուղներով, ընկույզով, միջատներով և թրթուրներով: Կարող է մի ոտքով բռնել կերը, իսկ կտուցով պոկել դրանից կտորներ: Նրանք շատ են սիրում ջուր և անձրևի ժամանակ ուրախությամբ լողանում են՝ կախվելով գլխիվայր և բացելով թևերը:
Նրանք չունեն ենթատեսակներ: Հասուն թռչնի չափերն են 50-52 սմ, քաշը 800-900 գրամ: Արտաքին փետուրները սպիտակ են, ներքինը՝ կարմիր-նարնջագույն: Գլխի, վզի, կրծքի և փորիկի փետուրներն ունեն գունատ վարդագույն երանգ: Կատարի մեծությունը կարող է հասնել մինչև 17 սմ: Աչքերը սև են, ոտքերը մուգ մոխրագույն, կտուցը սև-մոխրագույն: Աչքերի շրջանակները առանց փետուր են, սպիտակ և կապտավուն երանգով: Արուի և էգի գունավորումը միանման է: Արուի ծիածանաթաղանթը սև է, իսկ էգի մոտ՝ շագանակագույն, որն ի հայտ է գալիս չորս և ավելի տարեկան թութակների մոտ: Արուն փոքր ինչ խոշոր է էգից:
Մոլուկկյան կակադուները կակադուների ընտանիքի ամենագեղեցիկ թութակներից են: Փոքր տարիքից վարժեցված թութակները արագ հարմարվում են մարդկանց և շատ սիրալիր են: Սակայն նրանք վարժ չեն կարողանում խոսել, առավելագունը կարող են արտաբերել 10 բառ:
Անազատության մեջ կերակրում են խաշած կարտոֆիլով, տարբեր հացահատիկային խառնուրդներով, սակայն կանաչի և բանջարեղեն հաճախ չեն ուտում, այդ իսկ պատճառով նրանք հաճախ վիտամինազրկվում են: Որպիսի թութակը լինի առողջ նրանց կերակրում են վիտամինային հավելումներով, իսկ զույգավորման ժամանակ մրգերով, բանջարեղենով և ընկույզով:
Բնադրում են բարձր ծառերի փչակներում: Էգը սովորաբար ածում է 2 ձու և միանգամից թխսում: Ինկուբացիան 29-30 օր է, երկու ձևերի միջև ինտերվալը 48 ժամ: Ծնողները հերթով թխսում են ձվերը: Առաջին ձագը դուս է գալիս 30-րդ օրը, մյուսը՝ 4 օր հետո: Նորածին ձագերը կշռում են 14-20 գրամ, նրանք 3 ամսական հասակում նոր դուրս են գալիս բնից և ծնողները դեռ մեկ ամիս ևս կերակրում են նրանց: Նրանք երկարակյաց թութակներ են, անազատության մեջ կարող են մինչև 80 տարի: