Menu

Սողոմոնյան կակադու

3v1_sol

Այս տեսակը իր անունը ստացել է Սողոմոնյան կղզիներից, որտեղ ի սկզբանե նրանք բնակվել են: Սողոմոնյան կակադուն սպիտակ կակադուների ընտանիքի ամենափոքր տեսակն է, նրա չափսերը կազմում են 31-34 սմ, իսկ քաշը չի անցնում 360 գրամից: Արուները ավելի խոշոր են քան էգերը:

Փետրավորումը ամբողջությամբ սպիտակ է, բացառությամբ թևերի ներքին հատվածի և պոչի, որոնք գունատ կիտրոնագույն են: Ի տարբերություն մյուս կակադուների, Սողոմոնյան կակադուի կատարը ամբողջությամբ սպիտակ է: Արուներին էգերից կարելի է տարբերել աչքերի ծիածանաթաղանթի գույնով, արուների մոտ դրանք սև են, իսկ էգերի մոտ կարմիր-շագանակագույն: Աչքերի շուրջ օղակնեերը երկնագույն-սպիտակ են և բավականին լայն: Կտուցը բաց մոխրագույն:

Սնվում են տարբեր սերմերով, ընկույզով, պտուղներով, հատապտուղներով, ինչպես նաև ծաղկաբողբոջներով, եգիպտացորենով, կարտոֆիլով, միջատներով ու թրթուրներով: Անազատության մեջ նրանց կերակրում են գրեթե բոլոր տեսակի հացահատակային կուլտուրաներով, ընկույզով, մրգեր-բանջարեղենով և այլն: Կենդանական կերից պետք է ժամանակ առ ժամանակ տալ խաշած հավկիթ, թարմ կաթնաշոռ և մանր միջատներ:

Սողոմոնյան կակադուն լավ վարժեցվող թութակներից է, սակայն նրանց ոչ հաճախ են տանը պահում: Կարող են նմանակել մարդու խոսք, մեղեդիներ և այլ կենդանիների ձայներ:

Բազմանում են տարին մեկ անգամ՝ ամռանը: Երբեմն նրանք զույգավորվում են անազատության մեջ, սակայն քմահաճ են իրենց բնի ընտրության մեջ: Էգը ածում են 2 ձու, որի վրա ծնողները հերթականությամբ թխսում են 26-28 օր, ընդ որում էգը թխսում է գիշերը, իսկ արուն ցերեկը: Երբ ձագերը դուրս են գալիս, ծնողները հոգ են տանում միայն առավել խոշոր և ուժեղ ձագի համար, իսկ մյուսը գործնականորեն դատապարտված է մահվան: Փետրավորումը կազմավորվում են 10-12 շաբաթից:

Սողոմոնյան կակադուները սիրում են լողանալ տաք ցնցուղի կամ ոչ հորդառատ անձրևի տակ, ընդ որում այքան ժամանակ մինչև չկարողանան թռչել: Լավ խնամքի և պատշաճ կերակրման դեպքում կարող են ապրել մինչև 50 տարի, իսկ ազատության մեջ ավելի քիչ:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ