Menu

Չինական օղակավոր թութակ

3v1_derb

Չինական օղակավոր թութակն ունի ապշեցուցիչ գեղեցիկ գունավորում և խոսելու լավ ունակություններ: Այն իր անգլերեն անվանումը (Derbyan parakeet) ստացել է ի պատիվ Դերբիի 13-րդ կոմս Էդվարդ Ստենլիի:

Տարածված են Տիբեթի հարավ-արևելքում, Չինաստանի հարավ-արևմուտում և Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Նախընտրում են խոնավ անտառները: Ապրում են փոքր երամներով կամ ընտանեկան խմբերով: Այս տեսակը օղակավոր թութակների ամենահազվագյուտ տեսակներից է, որը տուժել է որսագողներից և իր թանկարժեքության պատճառով սև շուկայում անօրինական առուվաճառքից: Բնության մեջ սնվում են մրգերով, հատապտուղներով, ծառերի բողբոջներով և սերմերով:

Տեսակի ամբողջական անվանումը՝ Չինական օղակավոր թութակ: Այն բավականին խոշոր թռչուն է, մարմնի երկարությունը կարող է հասնել մինչև 50 սմ, չնայած կեսից ավելին պոչն է: Միջին քաշը 320 գրամ է: Հիմնական գունավորումը կանաչ է, կոնքերի, թևերի և փորիկի որոշ հատվածներ մոխրագույն-երկնագույն գույնի, գլուխը երկնագույն-մանուշակագույն երանգով: Այտերից փոքր ինչ ներքև և կտուցի վերևից դեպի աչքեր սև հատվածներ կան, որոնք տեսողական կերպով հիշեցնում են հոնքեր: Սեռկան դիմորֆիզմը արտահայտված է կտուցի վրա: Արուների կտուցի վերին հատվածը կարմիր է, իսկ էգ թռչունների մոտ՝ սև, ինչպես նաև էգերի գունավորումը փոքր ինչ գունատ է: Ձագերի մոտ գլուխը կանաչ է, կտուցը վարդագույն, իսկ աչքերի ծիածանաթաղանթը մուգ, որը հասուն դառնալուն պես ստանում է բաց երանգ:

Չինական օղակավոր թութակները սեռահասուն են դառնում 2-3 տարեկանում: Բնադրման շրջանը սկսում է ապրիլ ամսվա սկզբին կամ հունիսին: Ածում են 2-ից 4 ձու, ինկուբացիոն շրջանը տևում է 23-28 օր, ձագերը փետրավորվում են 8-9 շաբաթական ժամանակ:

Լավ խնամքի դեպքում Չինական օղակավոր թութակները կարող են ապրել 20-30 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ