Menu

Խայտաբղետ Ռոզելլա

3v1_exim

Խայտաբղետ ռոզելլաները հանդիպում են հարավարևելյան Ավստրալիայում և Թասմանիա կղզում: Առավելապես զբաղեցնում են բաց լանդշաֆտները, սավաննաները, քաղաքի արվարձաններում գտնվող պուրակները, գյուղերն ու ֆերմաները: Սնվում են վայրի բույսերով և մրգերով: Հաճախ են վնասում գյուղատնտեսական ցանքատարածությունները:

Սրանք փոքր թութակներ են, ամբողջ երկարությունը 30 սմ է, որից կեսը պոչն է: Խայտաբղետ ռոզելլաներն ունեն վառ գունավորում, ծածանի համարյա բոլոր գույները առկա են նրանց գույների մեջ: Իրանի վերին հատվածը սև է, յուրաքանչյուր փետուր պատված է կանաչ-դեղին գույներով, իրանը ստորին հատվածը կանաչադեղնավուն է: Վիզը և կուրծքը ալ կարմիր են, փորիկը վառ դեղին: Փորիկը, ենթապոչը և կոնքերը վառ կանաչ: Թևերը կապույտ են սև հատվածներով, ղեկային փետուրները կապույտ են վերջավորությունները բաց գույնի և կողային փետուրների վրա սպիտակ հատվածներով: Էգերի գունավորւմը ավելի գունատ է՝ այտերը մոխրագույն-սպիտակ գույնի են, ծոծրակի վրա է կա եռանկյան տեսքով խայտաբղետ կանաչ հատված, կտուցը և մարմինը առավել փոքր է քան արուների մոտ:

Բնադրում են փչակների կամ այլ ծածկույթի տակ, հաճախ օգտագործում մարդկանց կողմից պատրաստված հարմար կառույցներ կամ զառիթափ վայրերում գտնվող նապաստակի կամ ահյ կենդանիների բներ:

Զույգավորման ժամանակ արուները կատարում են զույգավորման պար՝ նրանք վստահ կեցվածքով պտտվում է էգի շուրջ, փարթամեցնում է փետուրները և ժամանակ առ ժամանակ բացում պոչը: Այնուհետև վերջացնելով պարը սկսում է կերակրել էգին:  Էգը ածում է 4-6 ձու՝ յուրաքանչյուր օր մեկական, իսկ 2-րդ ձվից հետո սկսում է թուխսը 22-24 օր, այդ ժամանակ էգը մնում է բնում, իսկ արուն կերակրում է նրան: Ձագերը թռչում են բնից 30 օրական ժամանակ, սակայն ծնողները 10-15 օր ևս խնամում են նրանց:

Իրենց գեղեցիկ փետրավորման և հեշտ ակլիմատիզացվելու շնորհիվ արևելյան ռոզելլաներին վաղ ժամանակներից են պահում վանդակներում: Հեշտ սովորում են մարդուն, ունեն հանգիստ վարք և շատ աղմկոտ չեն: Խոսել չեն կարողանում, հաճախ սովորում են մեղեդիներ, որը և երգում են: Լավ պայմաններ ապահովելով և խնամելով նրանք կարող են ապրել 30 տարուց ավել:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ