Menu

Արևային արատինգա

3v1_arat

Արևային Արատինգաները ապրում են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, առավելապես Գայանայում, Վենեսուելայի հարավ արևելքում և Բրազիլիայի հյուսիս արևելքում: Մարմնի երկարությունը 30 սմ է: Գունավորումը բավականին յուրահատուկ: Առավել արտահայտված է նարնջագույն գույնը մարմնի ստորին հատվածում և գլխի կողային հատվածներում: Աչքերի շուրջ փետրավորում չկա, մաշկը սպիտակ է: Կտուցը սև է: Թևերը կապույտ են, ղեկային փետուրները ձիթապտղագույն փետուրների եզրին կապույտ երանգով:

Արևային Արատինգաները զբաղեցնում են լուսավոր անտառները, արմավենու այգիները, սավաննաները: Սնվում են մրգերով, ծաղիկներով, հատապտուղներով, ընկույզով և այլն: Նրանք շատ զգույշ թռչուններ են և բնության մեջ նրանց ավելի հաճախ կարելի է լսել քան տեսնել: Արուն և էգը կապված են միմյանց: Սեռահասուն են դառնում 3-4 տարեկան հասակում: Զույգավորման ժամանակ նրանք երամներից ընտրում են իրենց համար զույգ և բնադրում փչակներում կամ ծառերի ճողվածքներում: Ածում են մինչև 4 ձու, թխսում է էգը, իսկ արուն կերակրում է նրան, երբեմն զբաղեցնում նրա տեղը ձվերի վրա: Ինկուբացիան 24-ից 26 օր է, ձագերը զարգանում են 50 օր, իսկ 7-8 շաբաթական հասակում կարող են բավականին լավ թռնել:

Արևային Արատինգաները օժտված են բարձր ինտելեկտով: Նրանք կարողանում են նմանակել տարբեր ձայներ, արտաբերել մեղեդիներ, նույնիսկ արտասանել քառյակներ: Կարող են նմանակել մարդու խոսք, սակայն նրանց բառապաշարը սահմանափակ է: Նրանք շատ ակտիվ թութակներ են և ճարպկորեն կարողանում են թռչել: Նրանք սիրաշատ են և կարող են ցույց տալ իրենց սերը ընտանիքի այն ադամների հանդեպ, ովքեր հոգ են տանում նրա համար:

Հարկ է նշել, որ նրանց ձայնը շատ սուր է և բարձր, ու նա կարող է նույնիսկ առանց առիթ բարձր ճչալ:

Կյանքի տևողությունը անազատության մեջ 25 տարի է, սակայն բնության մեջ բազմաթիվ պատճառներից ելնելով ավելի քիչ:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ