Menu

Մեծ դեղնակատար կակադու

3v1_sol

Տարածման շրջանը բավականին մեծ է, սակայն ի սկզբանե բնակվել են Ավստրալիայում: Զբաղեցնում են նաև Նոր Գվինեայի հարավ-արևելքը, Թասմանիա և Կոնգուրու կղզիները, հարավային նահանգներ Քվինսլենդը, Նոր Հարավային Ուելսը և Վիկտորիան:

Մեծ դեղնակատար կակադուն սպիտակ կակադուների ընտանիքի խոշոր ներկայացուցիչներից է: Հասուն թռչունների հասակը հասնում է 55 սմ.-ի, թևի չափսը 40 սմ, իսկ քաշը մոտ 1 կգ: Փետրավորումը ձյուաճերմակ է, աչքերի շուրջ, պոչի և կատարի վերջավորությունները դեղնավուն հատվածներով: Արուներին և էգերին տարբերում են քաշով, ինչպես նաև աչքերի ծիածանաթաղանթի գույնով, որը արուների մոտ սև է, իսկ էգերի մոտ կարմրաշագանակագույն: Նրանք ունեն մոխրագույն-սև գույնի հզոր, որով հեշտությամբ կարողանում եմ կոտրել ընկույզի կոշտ կեղևը:

Ազատության մեջ նրանք սնվում են մրգերով, ընկույզով, հատապտուղներով, երբեմն նաև միջատներով: Այս թռչունները ապրում են բարձ ծառերի վրա, որոնց շուրջ կան ջրամբարներ: Սիրում են լողանալ անձրևի և տաք ցնցուղի տակ: Վատ եղանակին նրանց վարքը փոխվում է, դառնում են դյուրագրգիռ, ակտիվ շարժվում են, շատ ճչում, իսկ այլ ժամանակ քիչ են տեղաշարժվում և անաղմուկ են, միայն վաղ առավոտյան և մութն ընկնելուն պես են փոքր ինչ ակտիվանում:

Բնադրում են բարձ ծառերի փչակներում, որոնք աճում են ջրամբարների մոտ: Բույնը հյուսում են երկուսով, ածում 2 ձու, ընդ որում առավոտյան ժամերին թխսում են երկուսով, իսկ գիշերը՝ միայն էգը: Արուն այդ ժամանակ գտնվում է բնից ոչ շատ հեռու: 60 օրից ձագերը դուրս են գալիս և անցկացնում բնում 10-12 շաբաթ, այնուհետև թողնում են բույնը, սակայն դեռ 6 շաբաթ ևս ծնողները հոգ են տանում նրանց մասին:

Մեծ դեղնակատար կակադուները երկար տարածություններ չեն կարողանում թռչել, սակայն նրանք ճարպկորեն և ակրոբատիկ շարժումներով կարողանում են տեղաշարժվել մի օբյեկտից մյուսը:

Նրանք այնքան էլ լավ չեն կարողանում խոսել, միայն մի քանի բառ, սակայն հեշտությամբ և արագ կապվում են մարդու հետ: Տնային պայմաններում ապրում են մինչև 70 տարի, իսկ ազատության մեջ 20-40 տարի:

mybirds.ru - Энциклопедия владельца птицы iloft.am - Օնլայն սուպերմարկետ icar.am - Բարձր ճնշման հիդրավլիկ խողովակներ Ajax Systems - Նոր սերնդի անլար անվտանգության համակարգ